Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է օրգանիզմը արձագանքում ամենօրյա սեքսին: Պարզվում է, որ շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվելը բավարար է օրգանիզմի նիհարելու գործընթացը խթանելու համար:
Եթե կարդացել եք, որ սեքսը խոչընդոտում է մրսածությանը՝ դա նույնպես ճիշտ է: Սակայն նման առողջարար հատկության համար սեքսով պետք է զբաղվել շաբաթական գոնե երկու անգամ:
Եթե սեքսով զբաղվեք շաբաթական գոնե երեք օր՝ զգալիորեն կնվազի կաթվածի հավանականությունը: Ավելացրեք մեկ անգամ ևս, և ձեր մաշկը ավելի լավ տեսք կունենա՝ շնորհիվ աճի հորմոնի արտադրության, որը նվազեցնում է օրգանիզմում ճարպի քանակությունը:
Իսկ ավելի հաճախակի սեքսը օգտակար է հոգևոր-ինտելեկտուալ մակարդակում: Ակտիվ ինտիմ կյանքը բարելավում է կյանքի նկատմամբ լավատեսությունը: Բացի այդ, արյան հոսքը դեպի ուղեղ նպաստում է մտքի ճկունությանը և նվազեցնում սթրեսի մակարդակը:
http://www.1in.am/arm/more_entertainment_214644.html