Լեդի Գագան Watch What Happens Live-ի եթերում ընդունել է, որ իրեն դեռ բիսեքսուալ է համարում:

«Ինձ դուր են գալիս աղջիկները: Ես արդեն խոսել եմ այդ մասին: Ես գիտեմ՝ մարդիկ համարում են, որ ես ուղղակի ուզում եմ ապշեցնել հանրությանը, բայց ես իսկապես սիրում եմ աղջիկներին»,- ասել է նա:

«Ինձ դուր են գալիս աղջիկները, քանի որ նրանք ավելի համարձակ են քեզ հետ, քանի հետերոսեքսուալ տղաները: Դա այն բաներից մեկն է, որ ինձ գրավում է: Եվ այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ես չեմ գտել իսկական տղայի»,- նշել է Գագան:

Այնուամենայնիվ, Լեդի Գագայի սեռական կողմնորոշումը չի խանգարում նրան հանդիպել դերասան Թեյլոր Քիննի հետ:
http://www.1in.am/arm/more_entertainment_214638.html