Մերկ տղամարդն ապշեցրել է անցորդներին, երբ սեքսով զբաղվելիս է եղել ավտոմեքենայի հետ: Հարբած Դենիել Քուփերը սիրահարվել է երկնագույն Land Rover Discovery-ին:
Տեղի ունեցածը նկարահանել է արտաքին հսկողության տեսախցիկը, որի տեսագրությունը ներկայացվել է դատարան՝ որպես ապացույց: Ինչպես հաղորդել է պետական մեղադրողը, 24-ամյա տղամարդը նկարահանվել էր արտաքին հսկողության տեսախցիկներով` ռեստորանի մոտ կայանված ամենագնացի հետ սեռական ակտի ժամանակ:
Քուփերը, ով երեք երեխաների հայր է, ծանոթների կողմից դրական նկարագրության է արժանացել: Վերջիններս ասել են, որ նա հոգատար ամուսին և հայր է:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քուփերն ընկերների հետ հարբել է: Սակայն, ինչպես հաղորդել է դատախազը, նմանատիպ սեռական չվերահսկվող նոպաներ տղամարդը նախկինում էլ է ունեցել՝ փորձելով սեքսով զբաղվել դրամարկղի հետ:
Դատարանում ներկայացված ապացույցներից հետո Քուփերն ընդունել է մեղքը: Դատարանը նրան դատապարտել է երեք ամսվա սահմանափակ տնային կալանքի: Քուփերին արգելվել է փողոց դուրս գալ ուրբաթ, շաբաթ և կիրակի երեկոյան: Նրան նաև պարտավորեցրել են 85 ֆունտ սթեռլինգ ($130) տուգանք վճարել:
http://www.1in.am/arm/more_entertainment_213940.html