Այսօրվա ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտեց, որ 2012-ին նախորդ
տարվա համեմատ բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների բնույթի հանցագործությունները 34-ով ավելացել են. եթե 2011-ին դրանց թիվը 71 էր, ապա 2012-ին՝ 105, իսկ 2013-ի առաջին կիսամյակում հանցագործությունների թիվը հասել է 159-ի, այսինքն՝ 50 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ:
Հարությունյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հիմքը հենց այս ցուցանիշներն են:
«Բավական լուրջ աշխատանք ենք կատարել ՀԿ-ների, հոգեբանների, փաստաբանների, իրավաբանների, միջազգային կառույցների հետ, փորձ է արվել մի շարք այլ հարցերի ևս անդրադառնալ: Չնայած այս նախագծի կարևորությանը՝ պիտի նշեմ, որ սա ընդամենը պայքարի մի հատվածն է արտացոլում»,- ասաց նա:
http://hayeli.am/article/359516/
