Միայն վերջին տարվա ընթացքում արձանագրվել է կասկածելի կայքերի այցելության 300 հազ. դեպք Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների կողմից, պատմում է Ֆրանչեսկո Տորտորան Corriere della Sera հրատարակության ընթերցողներին:
«Վեստմինսթերի կողմից տարածված տեղեկություններին համաձայն, բրիտանական խորհրդարանի անդամները վերջին տարվա ընթացքում 300 հազ. անգամ այցելել են պոռնոգրաֆիկ կայքեր, այլ կերպ ասած` օրվա ընթացքում 820 անգամ», – գրում է հրատարակությունը:
Վիճակագրությունը վկայում է այն, որ այցելությունների ակտիվությունը փոփոխվում է ամիս առ ամիս: Փետրվարին արձանագրվել է պոռնոգրաֆիկ տեսանյութ դիտելու «ընդամենը» 15 դեպք, իսկ նոյեմբերին թիվը հասել է ռեկորդային թվի` 114844 այցելության: Այս տվյալների հրապարակությունը առաջացրել է քննադատություններ և բողոքներ:
«Այս թվերը վկայում են այն, որ խորհրդականներից շատերը իրենց ժամանակը անց են կացնում այնպիսի կայքերում, որոնք որևէ կապ չունեն խորհրդարանական աշխատանքի հետ», – հայտնել է TaxPayers? Alliance-ի ներկայացուցիչ Մէտյու Սինկլերը:
– Համացանցը նախատեսված է խորհրդականների և նրանց օգնականների համար որպես օգտակար գործիք, և բրիտանական հարկատուները իրենց ընտրյալներից սպասում են, որ նրանք աշխատելու են, այլ ոչ թե այցելելու են այլ կայքեր:
http://www.slaq.am/arm/news/151618/
