Երբ ամերիկյան դերասանուհի Ալիսա Միլանոն Twitter սոցկայքում հայտնեց համացանցում իր մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսագրության արտահոսքի մասին, բոլորը մտածեցին, որ նա հայտնվել է սեքս սկանդալի կենտրոնում։
Սակայն, ինչպես նշում է Al Arabiya-ն, արդյունքում պարզվել է, որ դա կատակ է, և սեքս տեսագրությունն իրականում միտված է մարդկանց ուշադրությունը Սիրիայում 2 տարուց ավելի ընթացող քաղաքացիական պատերազմի վրա սևեռելուն։
Տեսագրությունը սկսվում է նրանով, որ 40-ամյա դերասանուհին մի տղամարդու հետ ցանկանում է սիրով զբաղվել, սակայն հանկարծակի միանում է հեռուստացույցը, որով ցուցադրվում են Սիրիայում ընթացող պատերազմից կադրեր։
Ինքնըստինքյան դիտողների ուշադրությունը շեղվում է Միլանոյից ու նրա զուգընկերոջից՝ սևեռվելով քաղաքական հրատապ թեմայի շուրջ։
Սոցկայքերի բազմաթիվ օգտատերեր տեսագրության տակ արված իրենց մեկնաբանություններում նշել են, որ Միլանոն շատ խելացի քայլ է արել՝ ցանկանալով մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել արաբական պետության մեջ տեղի ունեցող դաժանությունն ու անարդարությունը։
http://www.tert.am/am/news/2013/09/07/milano-sex-tape/
