Չինաստանում կայացվել է դատավճիռ մի սերիական բռնաբարողի նկատմամբ, ով բնակարանում պահել է իր կողմից կանանց անպատվելու տեսարաններով բազմաթիվ տեսահոլովակներ: Հանցագործը ներարկել է իր զոհերին ուժեղ ներգործող դեղերով, որպեսզի նրանք չկարողանան դիմադրել: Պաշտոնապես տուժած են ճանաչվել 24 մարդ, սակայն գործով անցնում էին ավելի քան 60 կին, որոնց մեջ կային նաև հայտնի դեմքեր: Թայբեայի շրջանային դատարանի որոշմամբ 28-ամյա Ջասթին Լին, ում մամուլում անվանում են «մեկանգամյա փլեյբոյ» և հավաքույթներ կազմակերպող, ճաղերի ետևում կանցկացնի 22 տարի և 4 ամիս: Նա կվճարի նաև 14,25 մլն թայվանյան դոլար (մոտ 611,5 հազար ԱՄՆ դոլար), տուժածների 12 դատական հայցերի հիման վրա, գրում է «The Straits Times» պարբերականը: Գործից պարզվում է, որ տուժողների դիմադրողականությունը դեղերի միջոցով կոտրելուց հետո, նա բռնաբարել է կանանց և կատարվածն ամբողջությամբ տեսագրել: Նրա բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նման բովանդակությամբ ավելի քան 25 գեգաբայթ տեսայոլավակ, որոնք գործի մեջ են ընդգրկվել որպես փաստեր,-փոխանցում է Փաստինֆո գործակալությունը:
Գրեթե բոլոր նկարահանումները կատարվել են կանանց կամքին հակառակ: Առայժմ հնարավոր է եղել ապացուցել 24 հանցավոր դրվագ (9 դեպքը որպես բռնաբարություն, 15 –ը` միջամտություն անձնական կյանքին). Տուժածներից ոչ բոլորն են համաձայնվել իրենց պատիվը պաշտպանել դատարանում և հասնել փոխհատուցման: Սկզբում Ջասթին Լիին վերագրվել է 45 դրվագ: Նրան սպառնում էր 30 տարվա ազատազրկում: Հունվարին նրա նկատմամբ կայացվեց համեմատաբար ավելի մեղմ մեղադրական դատավճիռ: Ջասթին Լին խոշոր բիզնեսմենի որդի է:Նրա դերակատարմամբ այս պատմությունը մեծ աղմուկ առաջացրեց Թայվանում: Այն ժամանակ մամուլը գրում էր, որ նրա զոհերի մեջ քիչ չէին նաև դերասանուհիներն ու մոդելները:
Ինչ-որ է, բայց Ջասթին Լիի պատիժը շատ անգամ ավելի մեղմ է այն անհավատարիմ կնոջը բաժին հասած դատավճռից, ում Թայվանի դատարանը ամուսնուն դավաճանելու համար դատապարտեց 300 տարվա ազատազրկման, գրել է «Shanghaiist» պարբերականը: Ավելացնենք, որ Ջասթին Լիի փաստաբանը հայտարարել է, որ համաձայն չէ նրա նկատմամբ կայացրած դատավճռին և այն պետք բողոքարկի:
Slaq.am
