Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի 71 ամյա բնակիչ Յուրի Տուժիլկինը մեղադրվում է իր թոռնուհուն բռնաբարելու մեջ: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:
Թաթարստանում տեղի ունեցած դեպքի նյութերն արդեն փոխանցվել են դատարանին` առավել հանգամանալից քննություն կատարելու նպատակաով: Կասկածյալը ընդունել է իր մեղքը: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչության պետի օգնական Էլվիրա Գազիզովան,-փոխանցում է «Փաստինֆո» գործակալությունը:
Քննության վարկածով, 2012թ.-ի հուլիսին Թաթարստանի Տուկաևսկի շրջանի Կալմաշ գյուղում Տուժիլկինը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 6-ամյա թոռնուհու նկատմամբ, ով , ինչպես և պապիկը հյուր էր եկել հարազատներին: 2013թ.-ի մայիսին մայրը զրույցի ժամանակ աղջկանից պատահականորեն իմացել է կատարվածի մասին և անմիջապես դիմել է ոստիկանություն, հաղորդում է «Interfax»-ը:
Մանկապիղծ պապիկը սկզբում կարողացել է խուսափել իրավապահներից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Կասկածյալը ձերբակալվել է Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի Մեգիոն քաղաքում: Այնուհետև նրան տեղափոխել են Նաբերեժնի Չելնի` որոշ փորձաքննություններ կատարելու համար:
Մանկապիղծ պապիկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի «Սեռական բնույթի գործողություններ 14 տարին չլրացած անձի նկատմամբ» հոդվածի հատկանիշներով: Նա իր մեղքը լիովին ընդունում է:
Տուժիլկինի համար խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Slaq.am
