Ինչպես փոխանցում է ռուսական НТВ հեռուստաընկերությունը, փառատոնի կազմկոմիտեի ղեկավար Մարիա Ավերբախին հղված նամակում 41-ամյա դերասանն առաջին անգամ բացեիբաց խոստովանել է, որ անտարբեր չէ տղամարդկանց նկատմամբ ու չի կարող ժամանալ մի պետություն, որտեղ իր նման կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքները նսեմացվում են։
«Նախկինում ես մեկ անգամ չէ, որ եղել եմ Ռուսաստանում, դեռ ավելին ես ունեմ ռուսական արմատներ, սակայն այժմ, երբ Ձեզ մոտ ընդունվել է օրենք, որը սահմանափակում է այն մարդկանց իրավունքները, ովքեր մտածում են իմ նման ու ցանկանում են սիրել, ես ստիպված են հրաժարվել»,- գրել է իր նամակում Միլլերը։
emedia.am
