NRNAK.com-ի լրագրողները մի քանի օր շարունակ իրականացրեցին «լաբորատոր» հետախուզություն համեմատելու և հասկանալու, թե որտեղ են ավելի թեժ ընթանում սեռական ճակատամարտերը՝ Ծերեթելիի փողոցի վրա, թե «Կոմայգում»: Պարզվեց, որ Ծերեթելին զիջում գրեթե բոլոր սանդղակներով, բացի ֆինանսական մատչելիությունից և ավանդական նատուրալ սեռական կողմնորոշումից: Այսպիսով՝
Ծերեթելի-հակահիգնիկ վայր է, որտեղ ինքնարժեքը տատանվում է 10-20 հազար դրամների սահմաններում (20.000-ը՝ «ֆուլլ»):
Կոմայգի- եվրոստանդարտ բարձր գներ, կայուն որակ, մեծահարուստ այցելուներ: Այստեղ կանգ առնենք: NRNAK.com-ի լրագրողները ականատես եղան այնքան բարձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուսների ավտոմեքենաների, որ Ծերեթելին հաստատ կնախանձեր: Բայց չցանկանալով ոտնահարել մարդկանց ազատ ընտրության իրավունքը, մենք կներկայացնենք ընդամենը մեկ տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես թանկարժեք մեքենայով այցելուն մոտ կես ժամ ավտոմեքենայի մեջ «առանձնազրույց» է ունենում կոմայգու թեռնիկներից մեկի հետ (եթե կարելի է այդպես կոչել):
