Ինչպես դատական ակտից տեղեկանում ենք Հուսիկ Հովսեփյանը անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր հարսին՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածք, որն արտահայտվել է աջ բազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղման ձևով: Ծեծը կրկնվել է նաեւ օրեր անց: Նախաքննական մարմինը Հուսիկ Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ իրեն լիովին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում: Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ ամբաստանյալը տվել է խոստովանական ցուցմունքներ և անկեղծորեն զղջացել կատարածի համար: Այլ խոսքով՝ հարսին պարբերաբար ծեծելը մեր երկրում արժե 100.000 դրամ:
pastinfo.am
Սկեսրայրը ծեծել է հարսին
Comments are closed.
