Հիշեցնենք, որ Օբաման վերջերս հայտարարել է, թե Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը իրենց կենսակերպով խայտառակում են Ամերիկայի փառքն ու պատիվը:
56-ամյա Քրիսը նշել է, որ Քիմ Քարդաշյանը աշխարհի ամենաաշխատասեր աղջիկն է:

“Քիմն անընդհատ զբաղված է: Նա գիշերներ շարունակ չի քնում: Ես համաձայն չեմ, որ Քիմը եւ Քանյեն ազդում են երիտասարդության վրա, որը սեւեռվել է փողի եւ համբավի վրա: Ի դեպ, ավելի լավ կլինի, եթե Օբաման իր ընկերների մասին մտածի, որոնք նույնպես հսկայական տներ ունեն եւ նրա նախագահական կամպանիան են հովանավորել: Դա նույնպես վատ էազդում երիտասարդության վրա”, – նշել է Քրիսը:

Ինչպես հաղորդում է Inquisitr.com-ը, Սպիտակ Տան ղեկավարի կարծիքով, Քիմ Քարդաշյան- Քանյե Ուեսթ զույգը ԱՄՆ մատաղ սերնդին դրդում է շահույթի ամեն եղանակով, ինչով եւ խայտառակում են Ամերիկայի փառքն ու պատիվը:

«Քիմը եւ Քանյեն երջանիկ կյանքի ուրճացրած եւ անարդար չափանիշներ են թելադրում ամերիկյան երիտասարդությանը: Նրանք ոչնչացնում են ամերիկյան մշակույթի արժեքները: Այն ժամանակ, երբ հիմնական շեշտադրումը պետք է արվի լավ կրթության, աշխատասիրության եւ մշակույթի բարձր մակարդակի վրա, այդ գովազդված զույգը դրդում է երիտասարդությանը հեշտ ճանապարհներով վաստակած շահույթների:
news.am