Եկատերինան իր ամուսնու հետ ծանոթացել է հաշմանդամների կենտրոնում, նա եւս մանկությունից տառապել է հաշմանդամությամբ:

Առաջին իսկ զննության ժամանակ բժիշկները նրան խորհուրդ են տվել աբորտ անել` դա բացատրելով պաթոլոգիայի բարձր ռիսկով: Ինձ ասացին, որ եթե անգամ ծննդաբերությունը հաջող լինի, ես չեմ կարող խնամել երեխային»,- Life News-ին պատմել է Եկատերինան: Սակայն նա հրաժարվել է հետեւել նրանց խորհրդին:

Շնորհիվ մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Չերեպանովայի, Եկատերինան պահպանել է երեխային եւ առողջ փոքրիկ է ունեցել: Ծննդաբերությունից հետո նա սկսել է քայլել:

«Բժշկությանը հայտնի են դեպքեր, երբ ուժեղ էմոցիոնալ ցնցումից հետո մարդիկ սկսել են քայլել: Ըստ ամենայնի, հենց դա էլ տեղի է ունեցել Եկատերինայի հետ»,-ասել է բժիշկը:
news.am