Փեմ Շոուն միշտ սիրված է եղել տղամարդկանց կողմից, նրա համար պայքարել են կինոյի և էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսին են Թոմ Ջոնսը, Ռոջեր Մուրը, Քեն Դոդդը և Էնգելբերթ Համփերդինքը: Արտամուսնական հարաբերություններ ունենալուն անգլուհուն խանգարել է պուրիտանական դաստիարակությունը, իսկ աշխատանքային զբաղվածության պատճառով նա չի կարողացել դասավորել անձնական կյանքը:

Հիմա, 70-ամյա կույսի խոսքերով, իր կյանքում բեկումնային շրջան է: «Ես արդեն պատրաստ եմ բաժանվել կուսությունից: Բայց իմ պահանջները տղամարդկանց նկատմամբ շարունակում են բարձր մնալ: Իմ ընտրյալը պետք է բարձրահասակ, մուգ մազերով, հարուստ ու գեղեցիկ լինի»,- բացատրել է Փեմը:

Եվ ամենագլխավորը՝ նա չի պատրաստվում սեռական հարաբերություններ ունենալ մինչ ամուսնությունը:
1in.am