Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

60-ամյա Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր հարսին` Ք. Ա.-ին` դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածք:

Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հուլիսի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am