Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Ռ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիր քաղաքում վագոն-տնակում իր ընկերուհի` 14-ամյա Կ. Մ.-ի հետ, նրա կամքով ունեցել է սեռական հարաբերություն: Անչափահաս աղջիկը գտնվելով 12 շաբաթական հղիության շրջանում, բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ:

Ըստ այդմ, Ռ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 141 հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am