«Գիշերային թիթեռնիկներին» անգլերեն և ֆրանսերեն սովորեցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Մինաս Ժերայս նահանգում մարմնավաճառների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի միություն։ «Եթե ողջ հասարակությունը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, ապա ինչո՞ւ մենք պետք է վատը լինենք», -նշել է միության ղեկավար Սիդա Վեյրան։ Այժմ դասընթացներին գրանցվել է 20 աղջիկ, սակայն առաջնության մոտենալուն զուգահեռ սպասվում է «ուսանողուհիների» թվի կտրուկ աճ։ Դասընթացների կազմակերպիչները վստահ են, որ իրենց կհաջողվի անգլերեն և ֆրանսերեն սովորեցնել հնագույն մասնագիտության առնվազն 300 ներկայացուցչի։
mardik.am