Ինչպես հաղորդում է Fox News-ը, հարյուրավոր ուղևորներ էկրաններին են նայել, որոնց վրա արգելված ֆիլմ է ցուցադրվել:
Ինչպես պարզվել է, Յուան անունով աշխատակիցը պետք է վերանորոգեր Ցիլին կայարանում գտնվող մեծ էկրանը: Նա մոռացել է անջատել իր նոթբուքը LED-մոնիտորից, և երբ նա միացրել է «Արգելված առասպել. սեքս և սննդի փայտիկներ» ֆիլմը, այն կարողացել են դիտել հարյուրավոր մարդիկ: Տեղի բնակիչներն էրոտիկ տեսանյութը դիտելու առիթը բաց չեն թողել, քանի որ նման ֆիլմերը Չինաստանում արգելված են:
Ֆիլմն անջատել են 10 րոպե անց: Երբ Յուանին տեղեկացրել են պատահածի մասին, նա միանգամից անջատել է համակարգիչը և սկավառակը դուրս է նետել: Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը: Ըստ չինական օրենսդրության՝ պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր տարածող մարդիկ կարող են մինչև 2 տարվա ազատազրկման դատապարտվել։1in.am
