«Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է աշխատանքային կոնֆլիկտը, որից հետո Մհեր Մնացականյանն այլեւս չի աշխատում թիվ 55 դպրոցում: ՀՀ ոստիկանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ 2013թ. փետրվարի 27-ին հարուցված Քրեական գործը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայության հիմքով):

Իսկ թե ինչ է եղել իրականում այդ օրը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հեռացած ուսուցիչ Մհեր Մնացականյանից: «Այո նման բան եղել է, սակայն հիմա ես երկրում չեմ: Խոստանում եմ, վերադառնամ, սկանդալային բացահայտումներ կանեմ»,-ասաց դպրոցի նախկին ուսուցիչը:

Հիշեցնենք, որ նույն դպրոցում ապրիլի 23-ին տնօրենը ծեծի էր ենթարկել աշակերտուհիներից մեկի ուկրաինուհի ծնողին»,- գրում է թերթը:
news.am