NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունիսի 11-ին այս գյուղից ուսահոդի շրջանում վնասվածքով 9-ամյա մի երեխայի են տեղափոխել հիվանդանոց:

Երբ վնասվածքով հետաքրքրվել են ոստիկանները, երեխան ասել է, թե խաղալիս ընկել է եւ վնասվածք ստացել: Սակայն զննությամբ պարզվել է, որ նա ոչ թե ընկել է, այլ «հրազենային» վնասվածք է ստացել իր 8-ամյա ընկերոջից: Պարզվել է, որ խաղընկերը հոր պահարանից հրացանը վերցրել է եւ իր հետ դրսում խաղացել, որից արձակած կրակոցից երեխան ուսի շրջանում վնասվածք է ստացել:

Երբ այս դեպքով հետաքրքրվեցինք ոստիկանությունից, հայտնեցին, որ այն օդամղիչ հրացան է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
news.am