63-ամյա Մխեյանը մեղադրվել է հին ու նոր մեղքերի համար:

Ըստ մեղադրանքի՝ 2004 թվականի ամռանը «ՀԷՑ»-ում որպես էլեկտրամոնտյոր աշխատող Հրայր Մխեյանը հերթական հերթապահության ժամանակ իր աշխատավայր է կանչել 14-ամյա պատանի՝ 1990 թվականի մայիսի 30-ին ծնված Ի.-ին:

Պատանուն ներկայացնելով, թե իր հիվանդագին վիճակի բուժման միակ միջոցը սերմնահեղուկի օգտագործումն է, Մխեյանն առաջարկել է նրան թույլ տալ՝ որոշակի սեքսուալ գործողություն կատարել ու «բուժվել» նրա սերմնահեղուկով:

Պատանին մերժել է: Այդ ժամանակ «հիվանդ» Մխեյանը պատանու դիմադրությունը կոտրելու համար, նրան համոզելով՝ ալկոհոլային խմիչք է խմեցրել, ապա օգտվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անչափահասի անօգնական վիճակից, կատարել սեքսուալ գործողություն, ըստ մեղադրանքի՝ «հագուրդ է տվել իր սեռական կրքին»:

Ըստ երևույթին, Մխեյանը լավ չի «ապաքինվել», քանի որ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա Արաբկիր վարչական շրջանի շոգեբաղնիքներից մեկում նմանատիպ արարքներ է կատարել նաև տարիներ անց՝ 2011 թվականի ապրիլի 13-ին՝ Տ.-ի, իսկ մայիսի 30-ին՝ վերը արդեն հիշատակված նախկին պատանի Ի.-ի նկատմամբ:

Մայիսի 30-ը, ի դեպ, Ի.-ի ծննդյան օրն էր՝ նա իր 21-ամյակը նշել է Հրայր Մխեյանի միջավայրում ու, փաստորեն, ըստ մեղադրանքի, ակամայից վերստին ծառայել է Մխեյանի «բուժմանը»:

Նախկինում չդատված Հրայր Մխեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 2 դրվագ հանցարարքի համար, և 139 հոդվածի 1-ին մասով:
1in.am