Ըստ Calgary Herald-ի, ձայնագրությունը գտել է ձեռնարկության թափոնների նետման աշխատակիցը: Նա որոշել է դիտել ժապավենը եւ տեսել է, որ պատկերված է մեռած մարմնի վրա թեքված մի տղամարդ: Զգաստ աշխատակիցն առանց հապաղելու դիմել է ոստիկանություն, որն էլ սպանության հետաքննություն է ձեռնարկել: Սակայն ժապավենն ուսումնասիրելու արդյունքում փորձագետները պարզել են, որ ենթադրյալ մարդասպանն իրականում դերասան Դեն Էյքրոյդն է: Ոստիկանությունը կապվել է դերասանի գործակալի հետ, ով հաստատել է, որ ժապավենում իսկապես Դենն է:
news.am