Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Մեկսետ Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երեկոյան 22.30-ին սահմաններում, Երազիկ Բ.-ի կամքին հակառակ, նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելով, բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող, Երեւան քաղաքի Այգեստանում գտնվող տուն, առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել է:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով (մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը ստացվել է դատարան մայիսի 30-ին, իսկ դատական քննությունը նշանակվել է հունիսի 11-ին:
