Այս քայլով Դեդ Հասանի սլավոնացի կողմնակիցները պատասխան են տվել վրացի «օրենքով գողերին»: Հայտնի դարձավ, որ Բելառուսի սահմանի մոտ կայացած «սխոդկայի ժամանակ» նոր գողեր են «թագադրվել»: «Սխոդկան» անց է կացրել մականունով Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), ով «Единая Россия» կուսակցության անդամ, ՌԴ պետդումայի դեպուտատ Մարիա Մակսակովա-Իգենբերգսի քաղաքացիական ամուսինն է: Նոր «թագադրված» գողերից մեկը Տկաչ մականունով հայտնի 33-ամյա Անդրեյ Տկաչենկոն է, մյուսը՝ 43-ամյա Ռաջիկ Միխրալիևը՝ Ռաջիկ մականունով: Որոշ տվյալների համաձայն, Դեդ Հասանի մահից հետո նրա կլանը թուլացրել էր իր վերահսկողություն, սակայն դիտորդների կարծիքով, այս նոր «թագադրումները» ապացուցեցին հակառակը՝ Դեդ Հասանի «գործը շարունակում է ծաղկել ու բարգավաճել»: shamshyan.com