23-ամյա Ալեքսանդրա Քինովան, ինչպես սպասվում է, այս կիրակի կծննդաբերի կեսարյան հատումով: Այս դեպքն առաջինը կդառնա Չեխիայի պատմության մեջ, երբ կինը միանգամից 5 երեխա է ծննդաբերելու:
Քինովան, ով արդեն ունի մեկ որդի, մինչև անցած ամսվա վերջը չէր էլ կռահում, որ հինգ երեխա է ունենալու:
Սկզբում բժիշկները նրան ասել են, որ նա երկվորյակների է սպասում: Բայց հերթական ստուգման ժամանակ նրան հաղորդել են, որ իրականում չորս երեխա է ունենալու, իսկ ևս մեկ ամիս անց բժիշկները տեսել են նաև հինգերորդ գլուխը:
«Երբ բժիշկները գտան հինգերորդ գլուխը, ես սկսեցի լալ»,- ասել է կինը:
Ալեքսանդրան մտադիր է իր երեխաներին կրծքով կերակրել, ինչպես առաջնեկին։
1in.am

