Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 71-ամյա Կոստանդ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ անչափահաս Վ.-ին եւ Շ-.-ին, բնակարանի պատշգամբում անչափահաս Շ-ին զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով, հյուրասրահում մեկ անգամ համբուրել է 14 տարին չլրացած անչափահաս Վ.-ի շուրթերը: Այնուհետեւ կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով անչափահաս Վ.-ին խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ խաթարված ձեւով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով, բռնության գործադրմամբ, վերջինիս կյանքին վերջ տալու սպառնալիքով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:

Ծերունին գործողությունը դադարեցրել է այն ժամանակ, անչափահաս Շ.-ն մտել է տվյալ ննջարան:

Քննելով գործը դատարանը վճռել է Կոստանդ Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով:

Կոստանդ Մ.-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am