Քննության տվյալներով՝ 2011-ի գարնանը անտառում տղամարդը կոնֆլիկտի ժամանակ դանակահարել է կնոջը, ապա թաքցրել մարմինը: Սպանությունը հաջողվել է բացահայտել, քանի որ մեղադրյալը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Հարցաքննության ընթացքում նա պատմել է, որ կնոջ մարմնի մասերն օգտագործել է սննդի մեջ: Ոստիկանության աշխատակիցները դժվարանում են հաստատել կամ հերքել նրա խոսքերը, քանի որ մի քանի տարի անտառում մնացած դիակի վիճակը թույլ չի տալիս միանշանակ հետեւություններ անել: Արդեն դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Քննիչները ենթադրում են, որ տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ իրականում կանիբալիզմով չի զբաղվել:
news.am
