ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններոմ: Նրա օգտին քվերակել էին 279 ընտրող, իսկ նրա հակառակորդ Հիլարի Քրինթոնի օգտին ընդամենը 218 ընտրող:

ԱՄՆ նոր նախագահի քաղաքական և գործարար անցյալի մասին շատ է խոսվել, բայց նրա հոգևոր հայացքների մասին աշխարիկ տեղեկատվական գործակալությունները ինչպես միշտ լռում են:

Ւհարկե հավատը հնարավոր չէ կշռել կամ գնահատել նրա խորությունը: Այդ պատճառով ձեզ ենք ներկայացնում միայն այն, ինչը Թրամփն ինքն անձամբ է ասել այդ մասին:

  1. Դոնալդ Թրամփը բողոքական է:

«Ես բողոքական եմ և ես դրանով հպարտանում եմ: Ավելի ճշգրիտ լինելու համար ասեմ, որ ես երիցական եկեղեցու հետևորդ եմ և հպարտ եմ դրա համար»,- հայտարարել է Թրամփը 2016թ, հունվարին Վիրջինիա նահանգի Ազատության համալսարանում իր ելույթի ժամանակ:

  1. Մտադիր է պաշտապնել Մերձավոր արևելքի քրիստոնյաներին

Քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է դառնալ քրիստոնյաների պաշտպանը Մերձավոր Արևելքում: Այս խնդրի մասին միջազգային քաղաքական գործիչներից նախկինում հայտարարել էր միայն Վ.Պուտինը:

«Նայեք տարբեր վայրերին՝ քրիստոնյաները պաշարման մեջ են: Նայեք Սիրիային, այնտեղ կտրում են քրիստոնյաների գլուխները»,- հայտարարել է 69-ամյա միլիարդատերը:

  1. Կողմ է, որպեսզի ԱՄՆ-ը վերադառնա դեպի քրիստոնեական արժեքները

Բանավեճերի ժամանակ Թրամփը նշել է, որ խոշոր հանրախանութները չեն ասում «Երջանիկ Ծնդյան տոներ»:

«Հանրախանութներում այլևս չեն ուզում ասել «Երջանիկ Ծնդյան տոներ»: Ես ոչինչ չեմ գնի այն խանութներից, որտեղ չեն ասում «Երջանիկ Ծնդյան տոներ»,- հայտարարել է Թրամփը ծափահարությունների ներքո և խոստացել է փոխել իրավիճակը: «Եթե ես դառնամ նախագահ, ապա ԱՄՆ-ում քրիստոնեությունը կրկին կմտնի ուժի մեջ և մենք կրկին կասենք՝ «Երջանիկ Ծնդյան տոներ»:

  1. Մտահոգված է ԱՄՆ-ում քրիստոնյաների ազդեցության նվազեցումով

Dordt College-ում (a Christian liberal-arts school) իր համախոհների առաջ ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ քրիստոնյաներն ԱՄՆ-ում չունեն այն քաղաքական ազդեցությունը, որը կարող էին ունենալ:

«Բայց դուք համոզված եք, որ ոչ ոք չի կարող ձեզ վնասել, եթե համախմբվեք: Դուք չափազանց մեծ իշխանություն ունեք: Բայց քրիստոնյաները չեն օգտագործում իրենց ուժը»,- ասել է Թրամփը:

  1. Հանդես է գալիս ԱՄՆ իսլամացման դեմ և կողմ է մահմեդականների ներգաղթի արգելմանը:

Անցած տարվա դեկտեմբերին Դոնալդ Թրամփը առաջարկել է կասեցնել ամբողջ մահմեդական ներգաղթը և արգելել բոլոր մահմեդականների զբոսաշրջությունը դեպի Ամերիկա:

«Եթե ես նման բան ասեյի քրիստոնյաների մասին, եթե ասեյի՝ արգելում եմ, հավատացեք, ավելի քիչ խնդիրներ կունենայի: Եվ դա շատ տխուր է, որովհետև մենք քրիստոնյաներ ենք»,- նշել է քաղաքական գործիչն իր ելույթում:

  1. Ընտրությունների ժամանակ արժանացել է քրիստոնյա ծառայողների աջակցությանը

Նախագահական ընտրարշավից շատ առաջ համացանցում հայտնվել էր Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հիսունականների հանդիպման տեսագրությունը: Հանդիպումն ավարտվել էր աղոթքով ընտրությունների ժամանակ հաղթելու համար: Աղոթել էր հանրահայտ քարոզիչ Քեննեթ Քոուփլանդը: Թրամփին աջակցում էր նաև Ֆրանկլին Գրեհեմը՝ ԱՄՆ «հայրապետի»՝ Բիլլի Գրեհեմի որդին, ով ընտրության նախորդ օրը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Դոնալդ Թրամփի լուսանկարը Բիլլի Գրեհեմի 95-ամյակին:graham-trump

  1. Գտնում է, որ ոչ ոք իրենից շատ Աստվածաշունչ չի կարդում

CBN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, քննադատելով պետդեպարտամենտի գործողությունները Իրանի հետ ատոմային համաձայնագիր ստորագրելիս, Թրամփը հայտարարել է՝ «Քերրին իմ ճանաչած բոլոր բանակցողներից վատագույնն է: Ակնհայտ է, որ նա չի կարդացել «Գործարքի արվեստը» գիրքը: Հնարավոր է, որ նա Աստվածաշունչն էլ չի կարդացել»:

Երբ հաղորդավարն ասել է, որ Քերրին նախանձավոր կաթոլիկ է և կանոնավոր կերպով Աստվածաշունչ է կարդում, Թրամփը հայտարարել է՝ «Ոչ ոք ինձնից շատ չի կարդում Աստվածաշունչը»:

Աղբյուրը՝ protestant.am