Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ Ռուբեն Մոսինյանի և Համլետ Ստեփանյանի գործով կայացված դատավճիռը:
Արագացված դատաքննության արդյունքում 56-ամյա Ռուբենը և 58-ամյա Համլետը մեղավոր են ճանաչվել «Փեթակ» հյուրանոցային համալիրում պոռնկությանը նպաստելու համար:
Այս տղամարդիկ, ըստ մեղադրանքի, «օգտագործել են» երկու և ավելի մարմնավաճառների՝ նրանց անվտանգությունն ու պոռնկությամբ զբաղվելու պայմաններն ապահովելով, «աշխուժացրել են» հիշյալ հյուրանոցային համալիրի գործունեությունը և ստացել են գույքային օգուտ:
Ընդհանուր իրավասության դատարանը Մոսինյանին և Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտել է 3-ական տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառել նրանց նկատմամբ ու յուրաքանչյուրի համար սահմանել 1 տարի 6 ամիս փորձաշրջան:
Պայմանական դատապարտության կիրառումը և ամբաստանյալներին իրական ազատազրկման ձևով պատժի չենթարկելն էլ, ըստ երևույթին, բողոքարկել է մեղադրանքի կողմը:
Դատական պրակտիկայով՝ համանման դեպքերում ավելի հաճախ հենց պայմանական դատապարտություն է կիրառվում:
1in.am
