Ըստ Լուսինե Խուրշուդյանի

1.Ես ինքնավստահ եմ։ Ինքնավստահությունը կնոջ թիվ մեկ զարդն է: Ու կարևոր չէ այսօր հասցրել ես հարդարվել, թե` ոչ, կարևոր է, որ դու քեզ գեղեցիկ ու սեքսուալ ես համարում ցանկացած տեսքով ու իրավիճակում: Մի´ մոռացիր, բոլորը քեզ ընկալում են այնպես, ինչպես ինքդ ես քեզ մատուցում: Ու առաջին հերթին հենց՝ ԻՆՔԸ:

2. Ես ՆՐԱ ընկերն եմ։ Հաճախ եք զրուցում տարբեր թեմաներից: Նա կիսվում է աշխատավայրում ունեցած հաղթանակներով ու անհաջողություններով: Նա վստահում է քեզ, ու դու իր համար հետաքրքիր մարդ ես: Նա չի ձանձրանում քեզ հետ ու հաճույքով դուրս գալիս զբոսանքների կամ երեկոներ անցկացնում քեզ հետ:

3. Ես երբեք մենակ չեմ մնա։ Ունես շատ ընկերներ ու նույնիսկ թաքնված երկրպագուներ: Քեզ միշտ ուրախ են տեսնել շրջապատում, ու հետաքրքրություն են ցուցաբերում տղամարդիկ: Դու այն կանանցից չես, ում միակ ու վերջին հույսն իրենց կողքի տղամարդն է, ու չգիտեն՝ ինչպես են ապրելու, եթե մնան միայնակ: Ու ընդհանրապես, թող ԻՆՔԸ մտահոգվի քեզ չկորցնելու համար, վերջիվերջո, քեզ նման աղջիկների ամեն օր չի հանդիպի…

4. Ես չեմ խուսափում սեքսի թեմայից։ Ինչքան էլ տղամարդն ասի, որ դա իր համար կարևոր չէ, միևնույն է, տղամարդը մնում է տղամարդ: Նրա հետ սեքսի մասին խոսելը, կարծիքներով փոխանակվելն ու ցանկություններն արտահայտելը նույնպես կարևոր են իր, և, իհարկե, քեզ համար: Դու վստահ ես, որ նա հենց քեզ է ուզում, որովհետև հենց դու գիտես իր սեքսուալ երևակայությունների բոլոր նրբությունները:

5. Ես չափազանց զբաղված եմ նման բաների մասին մտածելու համար։ «Ինձ շտապ «պռոեկտ» է հարկավոր»: Սա եմ ես ինքս ինձ ասում, հենց սկսում եմ անտեղի ավելորդություններ մտածել: Լրացուցիչ զբաղմունք գտնելը փրկություն է ոչ միայն այս հարցում: Ավելի լավ է ամբողջ երևակայություն դու էնտուզիազմդ ծախսվի մի օգտակար ու հետաքրքիր գործի համար:

cosmo.am