40-ամյա Հերմինե Խաչատրյանը  նպաստել է մարմնավաճառ Քրիստինե Ս.-ի պոռնկությամբ զբաղվելուն: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

40-ամյա Հերմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է Քրիստինե Ս-ի պոռնկությամբ զբաղվելուն, իր Կապան քաղաքի Ձորքի թաղամասի բնակարանը պարբերաբար տրամադրել է վերջինիս` վարձատրության դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար:

Քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 262  հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 19-ին:


Աղբյուր՝ news.am