Որքան էլ զարմանալի է, սեքսուալ կողակիցներ ունենալու թվաքանակի համաշխարհային ռեկորդը պատկանում է ոչ թե տղամարդու, այլ երիտասարդ աղջկա, ընդ որում՝ նա ոչ թե մարմնավաճառ է, այլ բժիշկ-թերապևտ ու մոդել, գրում է rumbur.ru-ն:
Նիկի Լին իր «սեքսուալ կարիերան» սկսել է 16 տարեկանում: Հենց այդ ժամանակ նա հասկացել է, որ ամենից շատ սիրում է սեքսով զբաղվել: Մի քանի շաբաթվա բուռն կյանքից հետո նա հասկացել է, որ մոռանում է տղամարդկանց անունները ու սկսել է օրագրում գրառել իր սիրեկանների անունները: Եթե տղամարդը աղջկան դուր է գալիս, ապա նրա անվան դիմաց աստղ է ավելանում:
18 տարեկանում արդեն աղջիկը հասցրել էր ինտիմ հարաբերություն ունենալ մոտ 800 երիտասարդի հետ: 21 տարեկանում այդ թիվը հասավ 2288-ի, իսկ 25 տարեկանում Նիկին ռեկորդ սահմանեց՝ 5000 տղամարդ:
Հարկ է նշել, որ միսս Լին սկզբունքորեն երբեք երկրորդ անգամ սեռական հարաբերություն չի ունենում նույն տղամարդու հետ: Նա պնդում է, որ միշտ շատ զգույշ է ու նախընտրում է անվտանգ սեքսը:
http://www.1in.am/arm/more_entertainment_216907.html