Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Քրեական գործ է հարուցվել 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխային կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը երկու կամ ավելի անձանց նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 10-12 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է անչափահասին օգտագործելով): Այս հոդվածն էլ պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական առաջին քննությունը նշանակվել է սեպտեմբերի 12-ին:
news.am