Մեղադրյալները ծառայել են ՀՀ ոստիկանության զորքերում. Գ.Մանուկյանը եղել է N զորամասի հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի, 3-րդ վաշտի 3-րդ դասակի մարտական 2-րդ խմբի հրաձիգ, կոչումով կրտսեր սերժանտ, իսկ Մ.Արսենյանը՝ նույն գումարտակի նույն վաշտի մարտական 1-ին խմբի հրամանատար, կոչումով սերժանտ։ Ըստ մեղադրանքի, նախնական համաձայնությամբ 06-09-2012թ. ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի հատման խաչմերուկից մի խումբ անձանցով, նրանք առևանգել են Արարատի մարզի 28-ամյա աղջկան, բռնությամբ նստեցրել են Մ. Արսենյանի վարած «Մերսեդես Բենց» ավտոմեքենան և տարել Արգավանդ գյուղ:

Սակայն աղջկա բղավոցները կանխելու նպատակով՝ նրան բռնությամբ մեքենայից իջեցրել եւ տեղափոխել են բեռնախցիկ։ Հասնելով Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք՝ մեքենայից իջեցրել են եւ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ:

Գ. Մանուկյանին և Մ.Արսենյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երկու ամսվա ընթացքում դատարանում այս գործով տեղի է ունեցել 3 դատական նիստ։

1in.am