ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` 11 երկրի արտգործնախարարներ ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրել են հռչակագիր`  սեռական փոքրամասնությունների խտրականության դեմ, որով կազմակերպությունը հաստատել է յուրաքանչյուր մարդու իրավունքները պաշտպանելու հակվածությունը՝ անկախ նրա սեռական ուղղվածությունից: Հռչակագիրը ստորագրել են Արգենտինան, Բրազիլիան, Խորվաթիան, Սալվադորը, Ֆրանսիան, Իսրայելը, Ճապոնիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան և ԱՄՆ-ը: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի առնվազն 76 երկրում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հասուն մարդկանց միջև փոխադարձ համաձայնությամբ միասեռական հարաբերությունների համար: «Որոշ երկրներում իրավիճակը, ըստ երևույթին, ավելի է վատանում, այլ ոչ թե լավանում: Ինչպես գիտեք, միայն անցած տարի արևելաեվրոպական և աֆրիկյան մի քանի երկրներում առաջարկվել կամ ընդունվել են նոր հետընթաց օրենքներ»,- ասել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը:


http://hayeli.am/article/369487/