Forbes ամսագիրը կազմել է ամենաշատ «ձանձրացնող» աստղերի վարկանիշային ցուցակը, որոնք չափազանց շատ են հիշատակվում մամուլում։
Ոչ առաջին անգամ ցուցակի առաջատար է կանադացի երգիչ Ջասթին Բիբերը։ Հարցման մասնակիցների 67%-ը նշել է, որ Բիբերն ամենաշատն է հայտնվել մամուլում վերջին տարվա ընթացքում, գրում է РИА Новости-ն։

61% ձայն է հավաքել և 2-րդ հորիզոնականը զբաղեցրել Քիմ Քարդաշյանը։

Դերասանուհի Լինդսի Լոհանը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 59% ձայնով։

Սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը 57% ձայնով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Ամերիկյան իրապատում շոուի մասնակից Հանի Բուբուն ամենափոքրն է «ձանձրացնող» աստղերի ցուցակում։

Վեցերորդ հորիզոնականում է գործարար կին և հեռուստատեսային պրոդյուսեր, Քիմ Քարդաշյանի մայր Քրիս Ջեները՝ 55% ձայն:

Նիկոլ Էլիզաբեթ Պոլիցին, ով «Jersey Shore» իրապատում շոուի մասնակից է, նույնպես հավաքել է 55% ձայն:

Հյուրանոցային կայսրության ժառանգ Փերիս Հիլթոնը ցուցակում 8-րդ տեղում է՝ 53% ձայնով:

Քիմ Քարդաշյանի քույրը, «Քարդաշյանների ընտանիքը» իրապատում շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանը՝ 50% ձայն:

«Ամենաձանձրացնող» աստղերի տասնյակը եզրափակում է Քլոյե Քարդաշյանը՝ գործարար կին, ֆոտոմոդել և ռադիոհաղորդավարուհի։

Աղբյուր՝ www.tert.am
