Ֆրանսիացի 60 աստղեր, որոնց թվում՝ դերասանուհի Կատրին Դենյովը, որը մարմնավաճառի դեր է խաղացել Լուիս Բունյուելի ֆիլմում, ստորագրել են խնդրագրի տակ՝ ընդդեմ սեքսի համար վճարող մարդկանց տուգանելու կառավարության պլանների: Աստղերը պնդում են, որ առաջարկված օրենսդրությունը միայն կնպաստի նրան, որ սեքսի առևտուրն ավելի ընդհատակ կանցնի, հաղորդում france24.com-ը:

Առաջարկված մարմնավաճառության դեմ օրենքով նախատեսվում է տուգանել մարմնավաճառների հաճախորդներին: Օրենքը, որի նպատակն է աստիճանաբար կրճատել մարմնավաճառությունը Ֆրանսիայում, կնախատեսի 1.500 եվրո տուգանք սեքսի դիմաց վճարողների համար, և դրա կրկնակին, եթե նրանք կրկնեն հանցագործությունը:

Խնդրագիրը կոչ է անում սեքսի առևտրի թեմայի շուրջ «բանավեճ ունենալ՝ առանց գաղափարական նախապաշարմունքների»։


Աղբյուր՝ www.tert.am