«Բրյուգեյի» և Բելգիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Մաքսիմ Լեստիեն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է 6 ամսով՝ խաղից առաջ սեքով զբաղվելու համար, ինչը համարվում է հավաքականում գտնվելու ընթացքում վարքագծի կանոնների խախտում, տեղեկացնում է vz.ua-ն:

Լեստիենին հյուրանոցային իր համարում «բռնացրել են» ընկերոհու հետ, այն ժամանակ, երբ Բելգիայի երիտասարդական հավաքականը նախապատրաստվել է Իտալիայի հավաքականի հետ Եվրո-2015-ի ընտրական հանդիպմանը:

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման համաձայն, 21-ամյա ֆուտբոլիստը զրկվել է մինչև 2014 թվականի մարտ ամիսը երկրի տարբեր հավաքականների կազմում խաղալու հնարավորությունից:

Ապագայում երկրի ֆուտբոլի ղեկավարները խոստանում են նման խախտման համար որակազրկել 2 տարի ժամկետով:

«Բրյուգեյի» երկրպագուները թիմի հերթական հանդիպման ժամանակ միջադեպի հետ կապված պաստառներ էին բերել խաղադաշտ: 


http://www.tert.am/am/news/2013/09/30/maxime-lestienne/