Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 56-ամյա Ռուբեն Մ.-ին եւ 59-ամյա Համլետ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու եւ ավելի մարմնավաճառների օգտագործելով, Երեւան քաղաքի Արշակունյաց 17Ա հասցեում գտնվող «Փեթակ» հյուրանոցային համալիրն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Մայիսի 30-ին որոշումն ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am
