Սեռական ակտիվ կյանքը մարդու առողջական լավ վիճակի ցուցանիշ է: Իսկ նվազ սեռական ցանկությունը, ընդհակառակը, վկայում է թաքնված հիվանդությունների, օրինակ շաքարախտի, առկայության մասին,-փոխանցում է doctors.am-ը:
Սակայն, նախքան անհանգստանալը կարելի է փորձել վերականգնել սեռական ցանկությունը՝ կիրառելով Գրոնինգենի (Նիդերլանդներ) համալսարանի գիտնականների պարզ խորհուրդը: Ըստ նրանց` սեռական ցանկության պակասից գանգատվողները պետք է փորձեն սեքսով զբաղվել տաք գուլպաներ հագած:
Հետազոտողներն այս մեթոդը փորձել են կանանց շրջանում: Արդյունքները ցույց են տվել, որ սեքսի ժամանակ գուլպաներ կրող կանանց 80%-ն օրգազմի է հասել նրանք:
Գիտնականներն այս փաստը բացատրում են անվտանգության և հարմարավետության զգացումով, որը տալիս է տաք հագուստը: Գուլպա կրող կանանց մոտ նվազում է պրեֆրոնտալ կեղևի նշաձև մարմնիկի ակտիվությունը, որոնք պատասխանատու են անհանգստության և վախի զգացողության համար:
Նյութի աղբյուր
