Ավստրալիայի վարչապետ Կեվին Ռուդը ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում հանդես է եկել ի պաշտպանություն միասեռականների ամուսնությունների:
Նրա ելույթը բանավեճերի առիթ է դարձել, իսկ միասեռականներին քարոզչական խմբերը բարձր են գնահատել այն:
Երբ Նոր Հույս եկեղեցու հոգևոր հովիվ Մաթ Փրաթերը մեջբերում է արել Աստվածաշնչից և ասել, որ դա անընդունելի է Աստծո համար, Ռուդը պատասխանել է, որ մարդիկ չեն որոշում իրենց սեռական կողմնորոշումը` նրանք այդպես ծնվում են:
Slaq.am
