Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր, 53-ամյա Սամվել Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սամվել Հովհաննիսյանը նույն այն տան սեփականատերն է, որտեղ երեկ հրդեհ էր բռնկվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովհաննիսյանը ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է կնոջ հետ, ապա արդեն երեկոյան հրկիզել տնակը: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
shamshyan.com
