Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Նարինե Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականից որպես մենեջեր աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան 16 հասցեում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչեւ 2013-ը նպաստել է 11 կանանց պոռնկությամբ զբաղվելուն:
Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը 2 եւ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Օգոստոսի 20-ին նշանակվել է դատական քննությունը:
news.am
