Միկի Նյուտոնն առաջին ուկրաինացի երգչուհին է, ով հայտնվել է Maxim ամերիկյան ամսագրի էջերին:
Երգչուհին կարողացել է տղամարդկանց համար նախատեսված և աշխարհի ամենաբարձր վարկանիշն ունեցող ամսագրերից մեկի համար ֆոտոշարք անել նույնիսկ առանց մերկանալու: Ուկրաինուհու լուսանկարները միայն առաջին օրը մի քանի հարյուր մարդ է դիտել, ինչի շնորհիվ հրատարակչության առնցանց-տարբերակում այն գլխավոր նյութ է դարձել:
Maxim-ի հերոսուհին դառնալու առաջարկ երգչուհին դեռ գարնանն էր ստացել: Նա խոստովանել է, որ առաջարկը ստանալով՝ երկար չի մտածել, սակայն իր միակ պայմանն ամբողջովին չմերկանալն է եղել, ինչն իր կարիերայի ընթացքում երբեք չի արել:
Նյուտոնը Maxim-ի համար լուսանկարվել է շքեղ սպիտակ լողազգեստով, գայթակղիչ կարճ տաբատով և վերնազգեստով, ինչպես նաև՝ սեքսուալ մարմնագույն բոդիով:
Ֆոտոշարքը պատրաստվել է Հոլիվուդի լավագույն լուսանկարիչներից մեկի կողմից:




http://www.1in.am/arm/more_entertainment_214459.html