Երբ լուրջ քաղաքական ուժերն զբաղված են աչքակապությամբ, խաղերով, իրենց ունեցած ռեսուրսը վաճառքի դնելով կամ կարճ ասած հարկադիր պարապուրդի են մատնված, քաղաքական դաշտ են դուրս գալիս իրական մարմնավաճառներն ու խեղկատակները: Ահա այդպիսիններից է օրիորդախառն տիկին Անի Զախարյանը’ Հայաստանի Նոր քաղաքական մշակույթ կուսակցության հիմնադիր և ղեկավարը:
Ի սկզբանէ տպավորություն կար, որ այս կինը իրոք ինչ որ նոր բան է ուզում ասել ու ինքնարտահայտման ու ինքնաիրացման կարիք ունի, գոնե սեքսուալ հեղափոխություն է փորձում իրականացնել:
Անի Զախարյանը քաղաքական արենա մտավ ոչ թե քաղաքական-գաղափարական նորարարությամբ, այլ ոչ ավել ոչ պակաս’ 26 տարին լրացած աղջիկներին կուսությունից զրկվելու կոչով և սեփական չբավարարված սեքսուալ կյանքի ներկայացմամբ; Իր հակակուսական հայտարարության արդեն հաջորդ օրն իսկ նա հանդես եկավ հարցազրույցով, ուր արդեն բավական լուրջ-լուրջ կարծիքներ էր արտահայտում. թե մեկ գիշերվա մեջ ինչ էր փոխվել այս կիասօրիորդ կիսատիկնոջ մեջ Աստծուն է միայն հայտնի ու …իր տերերին: Այո, կարճ ժամանակ անց անվիճելի դարձավ, որ սույնը
գործող իշխանությունների հերթական «թամաշայի» գլխավոր հերոսուհին է ու չստացված նախագծերից մեկը, հայաստանյան քաղաքական դաշտն աղճատող հերթական պրոյեկտ:
Հակակուսության մասին մոլագարության հասնող իր հայտարարություններից հետո թվում էր կբավարարվեր միայն իր կերպարը սրբագրող հարցազրույցներով, բայց ոչ, քաղաքական նոր ուժի նորահայտ լիդերը արդեն հանրահավաք է անցկացնում ու ամբողջովին միս ու արյուն տալիս այն աղճատված ու փոշիացած վիճակին, ինչի մասին վերեւում խոսեցինք: Երբեմնի ՀՀԿ-ականը, ով իր պատմելով հինգ պակաս վիճակներում է եղել խորհրդարան մուտք գործելուց, բայց հանկարծ հանուն սկզբունքների դիմում է գրել ու դուրս եկել կուսակցությունից’ թքած ունենալով պատգամավորական ապահով կենցաղի անձեռնմխելիության ու այլ բաների վրա, քանզի « ՀՀԿ-ականների մեծ մասը բացի սեփական շահից, որեւէ միտում չունեն պետություն զարգացնելու»,այսօր ոչ ավել, ոչ պակաս հեղափոխություն անելու ձեռնոց է նետել ՀՀԿ-ականների դեմ:Իր հանրահավաքին մի Նիվայի պասսաժիր զանգվածի առջեւ նա լուրջ-լուրջ, խրոխտ-խրոխտ հայտարարել է, թե հարկավոր է ոտքի կանգնել, և համառ, աշխույժ ձևով պայքար մղել նպատակին հասնելու համար:
Նա առաջարկում է անցկացնել ստորագրահավաք, դրանով պայքարել իշխող վերնախավի դեմ: Եթե ստորագրահավաքն արդյունք չտա, նա առաջարկում է խմբերի բաժանվել. մի խումը դուրս կգա քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մեկը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, մեկը՝ տանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի հարցերը նա վերցնում է հենց իր վրա:
Համաձայնեք անկախ ամեն ինչից այս կուսակցապետը հոգեթերապևտի հետ անկեղծ զրույցի կարիք ունի:Անշուշտ, քիչ թե շատ հումոր ունեցող ցանկացած լրագրողի համար սա պարարտ նյութ է հումորային, զվարճալի նյութ գրելու համար։ Բայց ամեն ինչ ավելի քան վտանգավոր է ու տխուր ծիծաղելու համար։
Բանը հասել է նրան, որ քաղաքական դաշտի համընդհանուր տխուր ֆոնին ասպարեզ են նետում նաեւ այսպիսի գաղափարական «մարտիկների», ցույց տալով, որ Հայաստանում քաղաքական–հասարակական մակարդակն այնքան ցածր նիշի վրա է , որ նման խելագարներն անգամ կարող են հանրահավաք անել ու քաղաքական հարցեր բարձրացնել, իսկ սա արդեն ոչ թե ծիծաղելու, այլ անհանգստանալու տեղիք է տալիս։

Անի Սահակյան


Աղբյուր՝ hayeli.am