Պարզվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հատուկ վերաբերմունք ունի «մալականի թթու»-ի նկատմամբ:

 Asekose.am-ի թղթակիցը երեկ զրուցել է Փակ Շուկայում առևտուր անող մի քանի կանանց հետ, ովքեր պատմել են, որ  Փակ Շուկայում նորոգման աշխատանքներ իրականացնելուց ու այն վերագործարկելուց հետո տնօրինությունը Հայաստանում ապրող մալականներին չի թույլատրում առևտուր անել այստեղ:

Իսկ նրանց բրենդ համարվող «մալականի թթու»-ն  որքան էլ պահանջարկ ունենա շուկա այցելողների շրջանում չի թույլատրվում վաճառել նաև մյուսներին:

Մնում է ենթադրել, որ Փակ Շուկայի զուգարանների հոտը վերացնելու գործում հպարտացող սեփականատերը  տարվել է նաև թթվի հոտը տարածքից վերացնելով:

Դե եկ ու բացատրի, որ` էլ ինչ շուկա` առանց թթվի ու ինչ Փակ Շուկա` առանց «մալականի թթու»-ի: