Սակայն այժմ նա կարծես որոշել է վերջնականապես խորանալ այլ կանանց մարմնի մանրամասների ուսումնասիրության մեջ, և դա նրան այնքան է դուր եկել, որ այդ ժամանցի համար երգչուհին 8 հազար դոլար է վճարել: Աղբյուրների համաձայն՝ վերջերս Ռիհաննան հայտնվել է Մայամիի սթրիփ-ակումբներից մեկում: Ընդ որում, նա ոչ թե դիտորդի կարգավիճակում է եղել, այլ ակտիվ մասնակցի:

Փոփ-երգչուհին դոլարներ է մտցրել պարուհիների վարտիքների մեջ: Ականատեսները պնդում են, որ Ռիհաննան ակումբից դուրս չի գալիս այնքան ժամանակ, մինչև մի քանի հազար դոլար չի ծախսում: 25-ամյա աղջիկն ակումբ հաճախող տղամարդկանցից շռայլ է գտնվել և ընդհանուր առմամբ պարուհիների վրա 8 հազար դոլար է ծախսել:

Ընդ որում, ականատեսները նշել են, որ Ռիհաննան հատկապես ուշադրություն է դարձրել մի հանրահայտ պարուհու վրա, ում տաղանդի մասին լուրերը տարածված են ամբողջ Մայամիով մեկ: Իր էջում Ռիհաննան տեղադրել է մի քանի համեստ լուսանկարներ և կիսվել է երեկոյի հետ կապված իր տպավորություններով, սակայն մեկնաբանությունները բոլորովին էլ համեստ չեն եղել:

1in.am