Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

«Մենք օր ու գիշեր միջոցառումներ ենք իրականացնում: Մենք գիտենք, թե Մոսկվայում որքան չեչեն երիտասարդներ կան, որոնք մշտապես այստեղ են բնակվում: Նրանք, որոնք գալիս են Մոսկվա, տհաճ միջադեպեր ու արարքներ են կատարում ու հեռանում, դրանց էլ գիտենք: Մենք Մոսկվայի« Պիտերի, Ռոստովի քաղաքապետերի հետ աշխատանքներ են տանում: Ներկայումս Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով, չեչենների նկատմամբ դժգոհություններ շատ հազվադեպ են լինում»,-ասել է Քադիրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Եթե մենք աշխատենք խուլիգանների հետ, որոնք եւ մեզ մոտ, եւ ձեզ մոտ, ամեն տեղ կան, բարոյական դաստիարակչական աշխատանքներ տանենք, նրանք չեն խախտի քաղաքացիների հանգիստը եւ ՌԴ օրենքները»,-ասել է Քադիրովը:

Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է հարգել միմյանց ավանդույթները. «Երբ ասում են, որ մեր չեչենը լեզգինկա է պարել եւ դա խախտում է… Մեզ համար, վայրենություն է, երբ մարդիկ փողոցում համբուրվում են: Նույնիսկ երբ հեռուստացույց են նայում, որտեղ համբուրվում են, մենք անմիջապես անջատում ենք հեռուստացույցը: Մենք հո չենք ասում, բոլորդ գլխաշորեր կրեք»,-ամփոփել է Չեչնիայի ղեկավարը:


Աղբյուր՝ news.am