ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ–ավագը վկա է եղել միասեռականների հարսանիքի ժամանակ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Նրա և նրա կնոջ ներկայությունը հարսանիքին հաստատել է նախկին նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրախանութի համասեփականատերեր Բոնի Կլիմենտի և Հելեն Տորգալսենի միջև ամուսնությունից հետո Տորգալսենը Facebook-ի իր էջում է տեղադրել հարսանիքից լուսանկար, որտեղ Ջորջ Բուշ ավագը ստորագրում է ամուսնության փաստաթուղթը՝ որպես վկա:

Ամուսնությունից անմիջապես հետո ամուսնական զույգը մեկնել է մեղրամսի, և հրապարակված լուսանկարով հետաքրքրված ԶԼՄ-ներին չի հաջողվել նրանց հետ կապ հաստատել:

Այնուամենայնիվ, մի քանի օր անց Ջորջ Բուշ–ավագի մամուլի ծառայությունը հաստատել է լուսանկարի իսկությունը և հայտնել, որ Մեն նահանգի բնակչուհիների հարսանիքին Բուշը և նրա կինը ներկա են եղել որպես անհատներ և ընտանիքի ընկերներ:

Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահը կալվածք ունի Կենեբանկ քաղաքից ոչ հեռու, որտեղ էլ գտնվում է նորապսակներին պատկանող հանրախանութը:
 


http://www.tert.am/am/news/2013/09/26/bush-lesbian-wedding/