Պոռնոդերասան ամուսիններ Քեմերոն Բեյն ու Ռոդ Դեյլին դատի են տվել կազմակերպությանը, որի համար աշխատել են, քանի որ նկարահանումներից մեկի ժամանակ վարակվել են ՁԻԱՀ-ով: Նրանց հայցում նշված է, որ ղեկավարությունը չի ապահովել իրենց պաշտպանվելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով և առհասարակ` «ղեկավարությունը միայն փողի մասին է մտածում, իսկ մարդկանց ճակատագրերը նրանց չեն հուզում» հայտարարել է 32-ամյա Ռոդ Դեյլին: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:

Նրա կինը` 29-ամյա Քեմերոն Բեյն էլ հայտարարել է, որ պոռնոֆիլմերում նկարահանվող դերասանների իրավունքները որևէ կերպ չեն պաշտպանվում և եթե դերասանը պնդում է, որ պետք է նկարահանվի պահպանակով, ապա նրան առանց աշխատանք են թողնում: Իսկ թե ինչպես լուծել այս հարցն անգամ իրավաբանները չգիտեն:

Աղբյուրը նշում է, որ ամուսինները միակը չեն, որ վարակվել են նկարահանումների ժամանակ, իսկ որոշ նկարահանող ստուդիաներ անգամ դադարեցրել են աշխատանքը դերասանական կազմերի բողոքների պատճառով:

Մինչդեռ ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ որևէ կապ և մեղք չունեն դերասանների հիվանդանալու հետ. «Մեղավոր են հենց նրանք, քանի որ անփույթ են ոչ թե նկարահանման ժամանակ, այլ դրանից դուրս»,- ընդգծել են պոռնոմագնատները:

 


http://www.panorama.am/am/society/2013/09/23/porno-film/